31.03.2015|
00:18
Եվ այսպես, 2013 թ. սեպտեմբերից հետո Հայաստանը ռազմավարական առումով կարևոր երկրորդ քայլը ձեռնարկեց իր արտաքին քաղաքականության, ասենք, նաև արտաքին տնտեսական քաղաքականության մեջ։ Մարտի 24-28-ին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այց կատարեց Չինական Ժողովրդական Հանրապետություն։